Հանդիպում Լիտվայի դեսպան պրն. Անդրիուս Կալինդրայի եւ Լիտվայի Ազգային փոքրամասնությունների նախարարության ներկայացուցիչ տիկին Վիդա Մոնտվեդայտեի հետ

Այսօր Ախալցխայի ժողովրդավարության ներգրավման կենտրոնում հանդիպում տեղի ունեցավ Լիտվայի դեսպան պրն. Անդրիուս Կալինդրայի եւ Լիտվայի Ազգային փոքրամասնությունների նախարարության ներկայացուցիչ տիկին Վիդա Մոնտվեդայտեի հետ, որին ներկա էին հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը ելույթներ ունեցան ինչպես հասարակական սեկտորի ներկայացուցիչները, այնպես էլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Ներկաները մանրամասն ներկայացրին Սամցխե-Ջավախքում բնակվող հայերին հուզող բազմաթիվ խնդիրներ։

Հյուրերը համառոտ ներկայացրին ազգային փոքրամասնությունների վիճակը իրենց երկրում, ինչպես նաեւ իրենց մոտեցումներ ազգային փոքրամասնությունների ինտեգրացիայի ու ինքնության պահպանման վերաբերյալ։