Այս փուլում Հայաստանում սովորող 1046 Վրաստանի քաղաքացի հնարավորություն ունի անխափան հատել հայ-վրացական սահմանը

Այսօրվա դրությամբ հայ-վրացական պետական սահմանը կարող են հատել 1046 Վրաստանի քաղաքացիություն ունեցող ուսանողներ, ովքեր սովորում են Հայաստանի Հանրապետությունում։

Ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Akhaltskha.net-ի տեղեկությունների համաձայն` մոտակա օրերին ցուցակը թարմացվելու է եւ այն ուսանողները, որոնք այժմ չկան տվյալ ցուցակի մեջ կլինեն հաջորդ ցուցակում եւ առանց որեւէ խոչընդոտի կկարողանան հատել հայ-վրացական սահմանը։

ՀՀ խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանը հաստատեց akhaltskha.net-ի տեղեկությունները այն մասին, որ ցուցակը դեռ վերջնական չէ ավելացնելով, որ ՀՀ բուհերում ընդունվել ցանակցողները դեռ հնարավորություն ունեն մինչեւ հոկտեմբերի 15 օնլայն կարգով դիմելու հայկական բուհերում սովորելու համար։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում սովորող  Վրաստանի քաղաքացիություն  ունեցող ուսանողները բախվել էին լրջագույն խնդրի։ Ուսանողները իրենց ծնողների հետ միասին ստիպված զանգահարում էին Վրաստանի եւ Հայատանի տարբեր պետական հաստատություններ խնդրելով այս հրատապ հարցին լուծում տալ որքան հնարավոր է սեղմ ժամկետներում։