Ադրբեջանցի քաղաքագետը սուտ տեղեկատվություն է տարածում Ախալցխայի դեպքի վերաբերյալ

Tv9news.ge-Ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Ալասգարովը սոցիալական ցանցում ապատեղեկատվություն է տարածում Ախալցիխեում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Կովկասագետներն ասում են, որ Ալասգարովի տեղեկությունը բորբոքում է ատելությունը ազգությամբ հայերրի նկատմամբ:

Բաքվում գործող միջազգային քաղաքական և անվտանգության ցանցի bakunetwork.com- ի ղեկավար Էլխան Ալասգարովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ախալցխայում մի խումբ հայեր հարձակվել են թուրք մեսխերի ընտանիքի վրա»:

Նա փիլիսոփայության դոկտոր և նախկին դիվանագետ է: Ալասգարովը հայ-ադրբեջանական հարաբերությունները կապում է օգոստոսի 4-ին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ Ախալցիխեում քաղաքացու մեքենան էին կոտրել:

«Ախալցիխեում հայերի խումբը հարձակվել է թուրք ընտանիքի վրա: Հարձակվողները բղավում էին. «Թուրքեր, ադրբեջանցիներ, դուրս եկեք Վրաստանից»: Զոհերը ասում են, որ իրենց նախնիները 1944 թ.-ին արտաքսվել են Վրաստանից մյուս մահմեդական մեսխերի հետ միասին: Նա կնոջ և երեխաների հետ ապրում էր Ադրբեջանում և 2014 թվականին տեղափոխվել է Ախալցիխե: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողներին: Քաղաք Ախալքալաքում հայերը զանգվածային անկարգություններ են կազմակերպել»:

Ախալցիխեում տեղի ունեցած դիմակայության մասին նույն օրը «9-րդ ալիքը» պատրաստեց ռեպորտաժ: Ոչ զոհերը, ոչ էլ հարևանները լրատվամիջոցներին չեն ասում, որ իրենց մեքենան վնասել են հայերը, կամ որ բախումը տեղի է ունեցել ազգությամբ հայերի պատճառով:

Ըստ տուժածների ՝ մի քանի երիտասարդ ուշ գիշերը վնասել են իրենց մեքենան: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով, որով նախատեսվում է ուրիշի ունեցվածքի վնաս կամ ոչնչացում:

Պարզել են թե՞ ոչ միջադեպի մասնակից անձանք ինքնությունը, գործակալությունից չեն պատասխանում: Հարցին, թե արդյոք կան էթնիկ դիմակայության հետքեր թե ոչ, Մամլո ծառայությունից նույնպես չեն պատասխանել:

«Սա ներքին հետաքննության մաս է»:

Տուժող կողմի ներկայացուցիչները չեն պնդում, որ ազգությամբ հայ քաղաքացիները ներգրավված են միջադեպում:

«Ո՞վ է ասում, որ հայեր են եղել: Ես չգիտեմ: Մենք երբեք չենք ասել, որ հարձակվողները հայեր են: 3-5 մարդ կար, եկան, կոտրեցին մեքենան և հեռացան: Ոստիկանությունը մեզ առայժմ որևէ տեղեկություն չի հայտնել: Ասում են, որ ընթանում է հետաքննություն», — ասում է տուժվող՝ Իյունուս Գախարովը:

Ախալցիխեի այս միջադեպը ոչ մի կապ չունի օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոնք օգոստոսի 9-ին սոցիալական կայքերի իր էջում միմյանց հետ կապել է Էլխան Ալասգարովը: Նա օգտագործում է սխալ եզրաբանություն և հրապարակում է լուսանկար, որը չի համապատասխանում կատարվածի հետ, բայց տպավորություն է ստեղծում, որ նկարում առկա դիմակայությունը տեղի է ունեցել Ախալցիխեում: Օգտատերերից մեկը կենտրոնանում է այս փաստի վրա և մեկնաբանություն թողնում.

«Լուսանկարը հին է: Սա Երևանն է և Փաշինյանի կազմակերպած հեղափոխությունն է»:


Էլխան Ալասգարովի ֆեյսբուքյան գրառումով կիսվել է 480 օգտատեր և կա 70 մեկնաբանություն, որոնց մեծ մասը վիրավորանք և ատելություն է արտահայտում: Քաղաքացիները դժգոհություն են հայտնում և բողոքում, որ Ախալցիխեում տեղի ունեցած միջադեպը էթնիկական միտք է կրում: Բացի այդ, մեկնաբանություններում կգտնեք բազմաթիվ կեղծ տեղեկատվություններ:

Վրաստանի կառավարությունն աշխատում է հայերի համար, զենք է ուղարկում և այլն:

Անհրաժեշտ է Ախալցիխեում տեղակայել ադրբեջանական ռազմակայաններ `վրաց բնակչության և վրացական հողը պաշտպանելու համար:

Հաշվի առնելով երկու երկրների միջև լարված իրավիճակը, սոցիալական ակտիվ գործիչը չպետք է օգտագործի Ախալցիխեում տեղի ունեցածը, իր իսկ շահերի համար, ասում են հակամարտաբանները: Գոգի Մաիսուրաձեն կարծում է, որ գլխավորն այն է, թե ով է կանգնած կեղծ տեղեկատվության հետևում:

«Մինչդեռ ոստիկանությունը և դատարանը կորոշեն, թե ով է վնասել մեքենան, ոչ ոք իրավունք չունի միջադեպն օգտագործել իր հետաքրքրություններն ապրապնդելու համար:

Չի բացառվում, որ այդ անձը կարող է ունենալ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հանձնարարություն ՝ Վրաստանում ապրող երկու համայնքների միջև ուշադրությունը շեղելու և վիճաբանությունը բորբոքելու համար: Մեկ այլ միջադեպի լուսանկար օգտագործելը Ռուսաստանի համար ապացուցված մեթոդ է: «Օգոստոսյան պատերազմի» ժամանակ ռուս և օս լրագրողները այլ տեսանյութեր էին օգտագործում՝ ասելով, որ Վրաստանը ռմբակոծում է Ցխինվալիին»:

Գոգի Մաիսուրաձեն ասում է, որ նման ապատեղեկանքների դեմ Վրաստանում աշխատում էր փորձագետների հատուկ ակումբ, որը 2008 թվականից հետո, չորս տարի շարունակ վարում էր տեղեկատվական պատերազմ, պատմությունը խեղաթյուրող և կեղծող անձանց դեմ:

«Տեղեկատվությունները տարածում էինք երեք լեզուներով և մեծ խոչընդոտ էինք հանդիսանում Ռուսաստանի համար: Ակումբը փակվեց 2012 թվականին»:

Միջազգային քաղաքականության և անվտանգության մասին Բաքվի ցանցը (The Baku Network), ղեկավարում է Էլխան Ալասգարովը: Սա հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2015 թվականին Ադրբեջանում: Ըստ կայքի, Բաքվի ցանցը ստեղծվել է Trend լրատվական գործակալության օգնությամբ:

Էլխան Ալասգարովն աշխատում և ակտիվորեն գրում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին, մասնակցում է հեռուստածրագրերին ՝ որպես քաղաքագետ:


Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: