Ախալցխայի ԱրՄաթ ինժեներական լաբորատորիայի սաները մասնակցել են «Ջավախքի Դիջիկոդ 2020» մրցույթին

Հուլիսի 24-ին հեռավար կարգով Ջավախքի Արմաթ ինժեներական լաբորատորիաների միջև անցկացվեց «Ջավախքի Դիջիկոդ 2020» ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը։ Ամեն տարի Հայաստանում տեղի էր ունենում Դիջիկոդ ծրագրավորման մրցույթը։

Համաճարակի պատճառով այս տարի այն տեղի չունեցավ: Փոխարենը` Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Ջավախքին աջակցություն հիմնադրամի համագործակցությամբ այս տարի որոշվեց նման մրցույթ անցկացնել առցանց։

Մրցմանը Ջավախքում գործող երեք ԱրՄաթ ինժեներական լաբորատորիաների հետ մասնակցեցին նաև Ախալցխայի նորաստեղծ ԱրՄաթ ինժեներական լաբորատորիայի սաները։ Տասնչորս մասնակցից եզրափակիչ փուլ է անցել ութը։ Եզրափակիչում Կրիա ծրագրի մաթեմատիկա անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Հարություն Լոքյանը, երկրորդ տեղը՝ Լենա Թաթևոսյանը, Scratch ծրագրով համակարգչային անիմացիա անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրեց Սիմա Գրիգորյանը, իսկ համակարգչային խաղի խրախուսական մրցանակի արժանացավ Շալվա Լազարաշվիլին։

Ինչպես նշեց Ախալցխայի ԱրՄաթ ինժեներական լաբորատորիայի խմբակավար Մանուշակ Նահապետյանը՝ թագավարակի պատճառով նրանք միայն չորս ամիս էին կարողացել աշխատել լաբորատորիայում, որից հետո դասընթացները դառել էին հեռավար և սաների մի մասը ունեցել են տեխնիկական խնդիրներ տանը աշխատելու։ Չնայած այս բարդությունների, երեխաները կարողացել են մասնակցել և գրավել պատվավոր տեղեր։