Հայաստանին օգնություն ցուցաբերելու առաջարկ է արվել, բանակցություններ են տարվում. Իմնաձե

Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում կորոնավիրուսի հարցով Հայաստանին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: «Բանակցություններ են ընթանում: Ինչպես գիտեք, առաջարկն արվել է մեր կողմից, այդ ամենը կդառնա բանակցությունների առարկա»,- ասել է Իմնաձեն: Ավելի վաղ Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ինտենսիվ հաղորդակցություն կա կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Aravot.am