Իսպանիայի Վալենսիա քաղաքում հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայ ազգաբնակչության ջարդերի զոհերհամա

Իսպանիայի Վալենսիա քաղաքում, ԿԵՆԱՑ ԽԱՉ հուշարձանի մոտ հավաքված հայերն ու իսպանացիներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Խանլարի և այլ բնակավայրերի հայ ազգաբնակչության ջարդերի զոհերի հիշատակին։
Ներկաները ծաղիկներ են զետեղել հուշարձանին, խնկարկել և մոմ վառել զոհերի հիշատակին։
Ներկաների թվում էին Միսլատայի քաղաքապետարանի Միջազգային հարցերով խորհրդական Խոսե Լուիս Գարսիան, “Հայ ժողովրդի լավագույն բարեկամ” անվանակարգի մրցանակակիր Վիկտոր Սանչեսը, Միսլատայի Մշակութային Շարժում կազմակերպության ներկայացուցիչները, հայեր՝ Միսլատայից, Վալենսիայից, Սիյայից և այլ քաղաքներից։
Իր խոսքում Արարատ Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանն ասաց, որ “Հայոց ցեղասպանության անպատժելիության հետևանքով, 21_րդ դարի նախաշեմին և հենց այս ժողովրդավարության դարում, տեղի են ունենում նոր ցեղասպանություններ”։
Ղուկասյանի և Գարսիայի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ ադրբեջանական ջարդերը դատապարտող բանաձև ներկայացնել քաղաքապետարան։