Վրաստանի վարչապետը հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ։

Շնորհավորում եմ մեր հայ քաղաքացիներին, ովքեր այսօր տոնում են Սուրբ Ծննունդը և Ջրօրհնեքը։ Խաղաղություն, երջանկություն և բարօրություն եմ մաղթում։

Մեր ժողովուրդների միջև սերն ու բարեկամությունը ամրանում է դարերով և մենք կրկին շարունակելու ենք մեր երկրի կառուցումը։

Շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարիք֊ ասված է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի շնորհավորանքում։ Աղբյուր 1tv.ge: