Նինոծմինդայում հիշեցին Սպիտակի երկրաշարժի զոհերին

Դեկտեմբերի 7-ին, Սպիտակի երկրաշարժի օրը, Նինոծմինդայի շրջանի ղեկավարները, ողջ աշխատակազմով, կրթամշակութային հիմնարկները, հասարակության ներկայացուցիչները հոծ բազմությամբ ուղղվեցին դեպի քաղաքի սբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու 1988 թ. դեկտեմբերի 7-ին հյուսիսային Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցվող Հոգեհանգստյան պաշտոնին:

Այնմ մատուցում էր շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն Պողոսյանը: Այնուհետև հիշատակի խոսք է ասում մշակույթի և կրթության ծառայության պետ,«Ռաֆայել Ջավախ» Կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:

Մոմավառությունից, աղոթքից հետո, հարյուրավոր ներկաներն ուղղվեցին քաղաքի «Հայոս-Քարթլոս» հուշապուրակում տեղադրված՝ երկրաշարժի զոհերի հուշաքարին,ծաղիկներ ու պսակներ խոնարհեցին:

 Ռ.Ջ. Կենտրոնի մամլո դիվան