ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսմանը արվել են Վրաստանին աջակցող հայտարարություններ

ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում դեկտեմբերի 3-ին անցկացվել է լսում՝ «ԱՄՆ-ի քաղաքականության ապագան՝ Ռուսաստան նկատմամբ», որի շրջանակներում սենատորների առջև հանդես են եկել քաղաքական հարցերով ԱՄՆ-ի պետական քարտուղարի տեղակալ Դևիդ Հեյլը և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնական Կրիստոֆեր Ֆորդը:

Ինչպես հայտարարում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, լսման ներածական խոսքում Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիան դատապարտել է սենատի արտքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, սենատոր Ջեյմս Ռիշմը:

«Իհարկե, մենք գիտենք Ռուսաստանի կողմից տարիներ շարունակ Վրաստան և Ուկրաինա ներխուժելու մասին, այլ երկրների տարածքում Ռուսաստանի քաղաքացիների թունավորման մասին: Ռուսաստանի Դաշնության պատճառով այսօր աշխարհը վտանգավոր և ոչ այդքան ազատ է»,- նշել է սենատոր Ռիշմը:

Քաղաքական հարցերում ԱՄՆ-ի պետական քարտուղարի տեղակալ Հեյլի մեկնաբանմամբ, «Ռուսաստանը փորձում է գերիշխել իր դրացիների միջև, որը պատկերվել է իր կողմից Ուկրաինայի և Վրաստանի դեմ ընթացող ագրեսիայում»: Նրա խոսքով, ԱՄՆ-ը կարևոր տիպի ֆինանսական պարտականություն է ստանձնել օգնել գործընկեր երկրներին՝ Վրաստանին և Ուկրաինային՝ կայունության ավելացման համար:

«Ուկրաինայի օգնության նման, մենք Վրաստանին արտաքին ռազմական օգնության շրջանակներում 2014 թվականից ի վեր տրամադրել ենք 170 միլիոն դոլլար, որպեսզի Ռուսաստանից եկող ագրեսիան հաղթահարելու համար բարելավենք Վրաստանի կայունությունը, հզորացնենք երկրի տարածքային պաշտպանության հնարավորությունները»,- հայտարարել է Հեյլին:

Աղբյուր` 1tv.ge