Բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար

Նոյեմբերի 28-ին Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը կազմակերպեց բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար։

Ճաշկերույթին մասնակցում էին շուրջ 100 հոգի։ «Ախալցխայի» երգի ու պարի համույթը տոնական երեկոյի վերածեց տարեց մարդկանց բարեգործական ճաշկերույթը։ Ճաշկերույթին մասնակցող բազմաթիվ հայեր ու վրացիներ իրենց երախտիքի խոսքը հայտնեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հանձինս Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանին և Ախալցխայի շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանին նման հրաշալի երեկո պարգևելու համար։ Տեսչությունում բարեգործական ճաշկերույթը դարձել է ավանդույթ և Հոգևոր Տեսուչ՝ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը մեկ անգամ ևս նշեց, որ տվյալ նախաձեռնությունը կամոքն ամենակարող Աստծո կկրի շարունակական բնույթ և նրանում կներգրավվեն բազմաթիվ նոր անձինք անկախ ազգությունից ու դավանանքից։