Հոկտեմբերի 31-ին կոնգրեսը կարող է վավերացնել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաեւ

Aravot.am-Վաշինգտոնում՝ Թուրքիայի դեսպանատունն ամենաբարձր մակարդակով նախաձեռնել է մոբիլիզացման արշավ՝ ընդդեմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևի, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ուղերձը պարզ է՝ «Սպանեք բանաձևը, որը ճանաչում է հայոց ցեղասպանությունը»: Թուրքական կազմակերպությունները սկսել են իրենց անդամներին նամակներ ուղարկել՝ նրանց հորդորելով անհապաղ մոբիլիզացվել ընդդեմ բանաձևի, այն անվանելով «ատելության օրենսդրություն»: Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները, որոնք մեծամասնություն են կազմում, հավանական է, որ հոկտեմբերի 31-ին վավերացնեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Ներկայացուցիչների պալատի կանոնադրության հանձնաժողովը ամենայն հավանականությամբ կհայտարարի, որ քննարկում է բանաձևը ընդունելու հավանականությունը: Քվեարկությունից առաջ սա վերջնական պաշտոնական ընթացակարգն է:

Առավոտ