Նոր «ԱրՄաթ», նոր ապագա առանց արտագաղթի

Հարգելի ՛ գործընկերներ,
Հրավիրում ենք Ախալցխա մասնակցելու Ջավախքում 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությանը:
Բացման արարողությունը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 1-ին, ժամը 14:00-ին:
Ախալցխայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրը ֆինանսավորել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը: «Արմաթ»-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչությունը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցությամբ:
Համայնքում ինժեներական լաբորատորիաների հիմնումը պարզապես արտադպրոցական պարապմունքների հնարավորություն չէ: Այս ծրագրի շնորհիվ շրջանի երեխաների առջև իր դռները կբացի ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը: Ծրագիրը հնարավորություն կտա սովորել ժամանակակից ինժեներիա, ծրագրավորում, ռոբոտաշինություն՝ դպրոցական դասերին զուգահեռ:

Բացման արարողությանը ներկա են լինելու «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ),​ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) պատվիրակությունները, Հայաստանից ու Վրաստանից բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանների պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, գործարարներ, մտավորականներ և ԶԼՄ ներկայացուցիչներ:

Բացման արարողության ժամանակ իրենց աշխատանքները կներկայացնեն Ջավախքի «ԱրՄաթ» լաբորատորիաների սաները:
Սիրով սպասում ենք բոլորիդ: