«Կիբերանվտանգությունը եւ ինտերնետ կախվածությունը» թեմայով հանդիպում Ախալցխայում

Սեպտեմբերի 27-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Կիբերանվտանգությունը եւ ինտերնետ կախվածությունը» թեմայով։ Հանդիպումը անցկացվեց ուսանողների եւ բարձր դասարանների աշակերտների համար։

«Կիբերանվտանգությունը եւ ինտերնետ կախվածությունը» թեմայով հանդիպումը նախաձեռնել էր USAID ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնների ցանցի Ախալցխայի գրասենյակը։ Տեղեկատվական բնույթի հանդիպումը վարեց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը։

Հանդիպման նպատակն էր բարձրացնել աշակերտների և ուսանողների տեղեկացվածության աստիճանը ինտերնետային տարածքում առկա վտանգների ու կախվածության վերաբերյալ, ինչպես նաեւ խորհուրդներ տալ երիտասարդներին ինտերնետը գրագետ ձեւով օգտագործելու։

Հանդիպմանը ներկա գտնվող երիտասարդները տեղեկացան անձնական կիբերանվտանգությունը ապահովելու վերաբերյալ նոր տեղեկությունների եւ հնարավորություն ունեցան ստանալ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերի շուրջ։