Սամցխե-Ջավախքում ընդլայնվում են պահպանվող տարածքները

1tv.ge-Վրաս կառավարությունն ընդլայնում է Սամցխե-Ջավախքի պահպանվող տարածքները,- նշված հարցը հաստատվել է կառավարության այսօրվա նիստին:

Ինչպես հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին, Սամցխե-Ջավախքի բացառիկ էկոհամակարգը կզարգանա և կիրականացվեն կարևոր ակտիվություններ:

«Այս հարցի առնչությամբ աշխատում էինք երկար ժամանակ: Կար ժամանակաշրջան, երբ այս բացառիկ արգելոցը ոչնչացման եզրին էր և պահանջում էր պաշտպանություն և իրական քայլեր: Ես խոսում են Սամցխե-Ջավախքի բացառիկ էկոհամակարգի զարգացման մասին: Ով եղել է այս այս գեղեցիկ վայրում, բոլորը կհամաձայնեն , որ այս շրջանն ունի բացառիկ տուրիստական ներուժ, որը գործածված չէ: Մենք կայացրել ենք որոշում և պահպանվող տարածքների ծավալը կմեծանա այս ուղղությամբ և մենք այնտեղ նախատեսում ենք կարևոր ակտիվություններ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: