ՋԱՎԱԽՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները գոհունակությամբ նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես ձևավորվում է լեգիտիմ իշխանություն, որը երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման բացառիկ երաշխիքն է։ Միայն այդպիսի իշխանությունն է ունակ համախմբելու հայ ժողովրդին ՝ հանուն նրա ազգային բաղձալի նպատակների իրագործման։

Շնորհավորում ենք  «Իմ քայլը» դաշինքին և նրա առաջնորդ պարոն Ն. Փաշինյանին համահայաստանյան խորհրդարանական արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։

Համոզված ենք, որ նորընտիր Ազգային ժողովի և նրա քաղաքական մեծամասնության կողմից  ձևավորվող  կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն նաև  ջավախքահայությանը հուզող խնդիրները։

Սրտանց շնորհավորում ենք  նաև  ԲՀԿ-ին  և նրա առաջնորդ պարոն Գ.  Ծառուկյանին, «Լուսավոր   Հայաստան»  կուսակցությանն ու նրա առաջնորդ  պարոն Է. Մարուքյանին  Ազգային Ժողով անցնելու կապակցությամբ:

 

 

«Ջավախք»  ժողովրդական   շարժում                                                 /Ն. Կարապետյան/

«Ջավախքի Մտավորականների միություն»                                     /Ա.  Շիպակցյան   /

«Ջավախք» հասարակական կազմակերպություն                                 /Ս. Հակոբյան /

«Վիրք» կուսակցություն                                                                          /Դ.  Ռստակյան /