ՀՀ-ում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

ՀՀ-ում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։  Ժամը 20.00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրական տեղամասերը եւ սկսվել է ձայների հաշվարկը։

Ժամը 21.00-ին Կենտրոնական ընտրոկան հանձնաժողովը ներկայացրեց ընտրողների մասնակցության տվյալները:

Նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է 1 մլն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, որը շուրջ 314 000-ով քիչ է 2017 թ. ընտրությունների ցուցանիշից: