Ադրբեջանում ուժեղացել են քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները. ԱՄՆ պետքարտուղարություն

Ադրբեջանում ուժեղացել են քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները. ԱՄՆ պետքարտուղարություն

Ադրբեջանում ուժեղացել են քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները. ԱՄՆ պետքարտուղարություն


ԱՄՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ուժեղացման առիթով: Պետքարտուղար Էնթոնի Բլինքները կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել Ռուֆաթ Սաֆարովին, Սևինջ Վագըֆգիզիին, Ազեր Գասըմլիին, Ֆարիդ Մեհրալիզադային, Բախտիյար Հաջիևին, Գուբադ Իբադօղլուին՝ Meydan TV-ի վերջերս կալանավորված աշխատակիցներին, և շատ ուրիշների, որոնք ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց գործունեության համար:

Նրանցից երկուսը՝ Ռուֆաթ Սաֆարովը և Սևինջ Վագըֆգիզին, պետք է ԱՄՆ պետքարտուղարության մրցանակներ ստանային մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած աշխատանքի համար:

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ոչ միայն այս ձերբակալություններով, այլև Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, որոնք պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության համար, դադարեցնել քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումները, հարգել բոլոր մարդկանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները և կատարել այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն անդամակցելիս»,- գրված է Միացյալ Նահանգների պետքարտուղարության հայտարարության մեջ: