Թբիլիսիում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին

Թբիլիսիում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին


Հունվարի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։ Մենակատար՝ ճանաչված երգչուհի, երգահան Արփի Ալտոյի (Արփինե Տեր-Պետրոսյան) նորովի մատուցմամբ և վրաց երաժիշտներ՝ Լուկա Թոփուրիայի, Դավիդ Գոգիսվանիձեի, Գիորգի Կապանաձեի նվագակցությամբ, հնչեցին հռչակավոր շանսոնյեի սիրված երգերից։
Համերգի մեկնարկին ցուցադրվեց տեսանյութ, որը պատրաստել էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ աջակցությամբ Վրաստանի Հանրային հեռուստաընկերության։ Հանդիսատեսը վայելեց հատվածներ աշխարհահռչակ մայեստրոյի գործունեությունից, ինչպես նաև նրա Հայաստան և Վրաստան կատարած այցերից։
Դիմելով ներկաներին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր ելույթում խոսեց համաշխարհային մշակութային ժառանգության և համամարդկային արժեքների տարածման մեջ Շառլ Ազնավուրի հսկայական դերի մասին, նշելով նաև, որ Ֆրանսահայ, արմատներով նաև Վրաստանից, հռչակավոր երգիչ, երգահան ու դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում։
Համերգի հյուրերի թվում էին Վրաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաներ՝ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սոզար Սուբարին, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, Վրաստանի մշակույթի և սպորտի փոխնախարար Գիորգի Միրցխուլավան, խորհրդարանականներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի, մշակույթի ոլորտի և Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Возможно, это изображение 1 человек и текст Возможно, это изображение 2 человека и текст
Возможно, это изображение 2 человека и текст    Возможно, это изображение 3 человека