Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Լևան Իզորիան նշանակվել է վարչապետի խորհրդական կրթության և գիտության հարցերով

Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Լևան Իզորիան նշանակվել է վարչապետի խորհրդական կրթության և գիտության հարցերով


Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Լևան Իզորիան նշանակվել է վարչապետի կրթության և գիտության հարցերով խորհրդական։

Ինչպես հայտարարում են կառավարության վարչությունում, Լեւան Իզորիան վերջերս նշանակվել է վարչապետի խորհրդականի պաշտոնում։ Բացի այդ, իրենց իսկ տեղեկություններով, Լևան Իզորիան Իրակլի Կոբախիձեի խորհրդական է նշանակվել Գերմանիայում նրա դեսպանի լիազորությունների ավարտից հետո։

Ի գիտություն ձեզ, այսօր վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ստեղծվելու է կառավարական հանձնաժողով, որը կաշխատի համալսարանների բարեփոխումների ուղղությամբ։ Այս հանձնաժողովի քարտուղարը կլինի կրթության և գիտության հարցերով նրա խորհրդական Լևան Իզորիան։

Հիշեցնենք, որ Լևան Իզորիան Գերմանիայում դեսպան է նշանակվել 2020 թվականի փետրվարին։