Թրամփը նախագահ դառնալու առաջին օրը կստորագրի ավելի քան 200 գործադիր հրամաններ

Թրամփը նախագահ դառնալու առաջին օրը կստորագրի ավելի քան 200 գործադիր հրամաններ


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման առաջին օրը կստորագրի ավելի քան 200 գործադիր հրաման` էներգետիկայի, սահմանների և ներգաղթի քաղաքականության վերաբերյալ, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը կհրապարակի «մի շարք գործադիր հրամաններ և գործողություններ, որոնք հիմնովին կբարեփոխեն ամերիկյան կառավարությունը»։

Մասնավորապես, ըստ աղբյուրի, նախագահն արտակարգ դրություն կհայտարարի պետական ​​սահմանին, ԱՄՆ զինվորականներին կհանձնարարի համագործակցել ներքին անվտանգության նախարարության հետ՝ հարավային սահմանին կարգուկանոն ապահովելու համար և կհայտարարի սահմանը փակելու մասին՝ բոլոր անօրինական ներգաղթյալների համար։

Նորընտիր նախագահը մտադիր է նարկոկարտելները ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ, ինչը նոր հնարավորություններ կբացի ազգային անվտանգության ապահովման համար։ Թրամփը ծրագրում է Մեքսիկայի հետ սահմանին կառուցել պատի նոր հատված։

Նա սպառնում է նաև դուրս գալ Փարիզի համաձայնագրից, դադարեցնել հողմային տուրբինները, դադարեցնել էլեկտրական մեքենաների և ջերմային պոմպերի սուբսիդիաները և վերականգնվող էներգիայի փոխարեն վերադառնալ հանածո վառելիքին՝ նավթին ու գազին։

Դոնալդ Թրամփը խոստանում է Միացյալ Նահանգները դարձնել մոլորակի գլխավոր էներգետիկ ուժը և էժան նավթով ու հեղուկ գազով հեղեղել ոչ միայն Ամերիկան, այլև ամբողջ աշխարհը,  նայած Ջո Բայդենի «կանաչ» օրակարգին։