Իրանն առաջարկել է ստեղծել հակապատժամիջոցային ակումբ

ԲՐԻԿՍ-ի հանդիպման ժամանակ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն առաջարկել է արագացնել հակապատժամիջոցային երկրների ակումբի ձևավորումը և կիրառել համակարգված գործնական մեխանիզմներ՝ պատժամիջոցները հաղթահարելու և ֆինանսական ոլորտում անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համար։ Նա նաև նշել է, որ այդ միջոցառումները պետք է շատ արագ և ժամանակին ներառվեն օրակարգում։

Ալի Աքբար Ահմադիանը ընդգծել է, որ պետք է հաղթահարվի ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ֆինանսական համակարգի կախվածությունը դոլարից, իսկ ֆինանսական գործարքները պետք է իրականացվեն ազգային արժույթներով։

ԲՐԻԿՍ-ի անդամների միջև պետք է գործարկվեն ընդհանուր բանկային հարթակներ և մեսենջերներ, նաև պետք է ստեղծվի ընդհանուր բանկային ցանց՝ հիմնված Blockchain տեխնոլոգիայի և կրիպտոարժույթների վրա:

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Սանկտ Պետերբուրգում առաջարկել է նաև ԲՐԻԿՍ-ի անվտանգության հատուկ կառույց ձևավորել՝  «ԲՐԻԿՍ-ի անվտանգության հանձնաժողով» անվամբ: