Հայաստանի տնտեսության 35%-ը իրացվում է Եվրասիական տնտեսական համագործակցության հաշվին. Լավրով
Հայաստանը մեծ օգուտ է քաղում ԵԱՏՄ-ին անդամակցությունից՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Երկրի տնտեսության 35%-ն իրացվում է Եվրասիական տնտեսական համագործակցության հաշվին»,- ասել է Լավրովը:
Նա կարծիք է հայտնել, թե Միացյալ Նահանգները ցանկանում է փակել Մեծամորի ատոմակայանը և փոխարինել այն փոքր կայաններով․ «Հուսով եմ՝ Հայաստանում հասկանում են Մեծամորի ԱԷԿ-ի արտադրած էներգիայի կարևորությունը»,- շեշտել է Լավրովը։
ՌԴ գլխավոր դիվանագետը հիշատակել է նաև էներգակիրների ոլորտում գործակցությունը, «Հարավկովկասյան երկաթուղին», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը, նրա խոսքով, Հայաստանի գլխավոր հարկատուն է։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին