Ռոթ. Վրացիների 90%-ը ցանկանում է միանալ ԵՄ-ին, ոչ թե Պուտինի Ռուսաստանին. -Օտարերկրյա գործակալների մասին առաջարկվող օրենքը անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ





Օտարերկրյա գործակալների մասին առաջարկվող օրենքը անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցության հետ, հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
«Օտարերկրյա գործակալների մասին առաջարկվող օրենքը անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ։ Անկախ ու քննադատական ​​քաղաքացիական հասարակությունը ոչ թե ժողովրդի թշնամին է, այլ Եվրամիությանն անդամակցելու պայման։ «Վրացական երազանքը» պետք է լսի իր ժողովրդին: Վրացիների 90%-ը ցանկանում է միանալ Եվրամիությանը, ոչ թե Պուտինի Ռուսաստանին». – գրում է Մայքլ Ռոթը X-ում: