«Կրոկուսում» ահաբեկչության ժամանակ հայ երիտասարդ է զոհվել` փորձելով փրկել մարդկանց
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել է հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը` փրկելով մարդկանց։
Նշվում է, որ նա «Կրոկուս» է եկել` արձագանքելով ընկերոջ խնդրանքին, մտել է շենք և օգնել մարդկանց տարհանվել։ Երիտասարդը մեծ քանակությամբ ծուխ է շնչել և, դուրս գալով առանց բաճկոնի, մրսել է։
Երբ Ենգիբարյանը տուն է եկել, նրա ինքնազգացողությունը վատացել է, իսկ երկրորդ օրը կինը շտապօգնություն է կանչել։ Նա մահացել է հիվանդանոցում։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին