Ախալցխա էին այցելել Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, Ռումինիայի դեսպանը եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը
Այսօր` մարտի 21-ին Ախալցխա էին այցելել
Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, Ռումինիայի դեսպանը եւ Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
Հյուրերը հանդիպում ունեցան տեղական իշխանության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ մասնակցեցին ՆԱՏՕ-ի օրերի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի ունեցավ «Տոլեռանտ» կազմակերպության գրասենյակում,որին մասնակցում էր նաեւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն ` Էդուարդ Այվազյանը։
«Հանդիպման առաջին իսկ պահին շնորհակալություն հայտնեցի նրանց աջակցություն համար Վրաստանին ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ ինտեգրացիայի աջակցության հարցում, ինչպես նաեւ նշեցի, որ իրենց աջակցությունն չափազանց կարեւոր է ժողովրդավարական Վրաստանի եւ Հայաստանի համար` հատկապես ավտորիտար ռեժիմներից բխող վտանգների առջև։
Քննարկվող թեմաների շրջանակներում հյուրերին ներկայացրի Ջավախքում հայ հասարակության ինտեգրման գործընթացը հատկապես վրաց լեզվի տիրապետման որոտում։ Այս հարցի շուրջ հյուրերի ուշադրությունը հրավիրեցի այն սուտ թեզի վրա, որի համաձայն հայկական ազգաբնակչությունը դիտում է ռուսական քարոզչական ալիքներ ( միտումնավոր այդպես է քարոզվում արեւմտյան երկրների դեսպաններին եւ ներկայացուցիչներին)։
Դեսպանների ուշադրությունը հրավիրեցի նրա վրա, որ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո ինչպես նաեւ հիմա երբ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան առիթը բաց չի թողնում կոշտ քննադատություն հնչեցնել Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ, Ջավախքի հայ հասարակությունը դժվար թե նախկինի նման ցանկություն ունենա լսել ռուսական հակահայ քարոզչությունը։ Ու եթե այդպիսիք լինեն ապա միայն տարեց մարդկանց շրջանում։ Երիտասարդություն հստակ աջակցում է Վրաստանի արեւմտյան ուղուն։
Պետական լեզվի իմացության մասով եւս նշվեց, որ երիտասարդների մոտ զգացվում է դրական տենդենցիա եւ եթե նախկինում դպրոցը ավարտելուց հետո երիտասարդները մեկնում էին Երեւան ապա հիմա հիմնականում կրթություն ստանալու համար մեկնում են Թբիլիսի»։
Գրել է Էդուարդ Այվազյան հանդիպման վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում: