Ախալքալաքում նախատեսվում է վերանորոգել 50-ականներին կառուցված կամուրջը





Ախալքալաքում նախատեսվում է վերանորոգել Խորենյա գյուղի կամուրջը, որի համար քաղաքապետարանը նախատեսում է ծախսել ավելի քան 400 հազար լարի, այս մասին տեղեկությունը հրապարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ կամուրջը, որը նախատեսվում է վերականգնել, ունի 64 մետր երկարություն և մինչև 5 մետր լայնություն։
Նույն աղբյուրի համաձայն, կամուրջը գտնվում է Ֆարվանա գետի վրա, որը կառուցվել է անցյալ դարի 50-ական թվականներին։
Առաջարկներն ընդունվում են մարտի 30-ից ապրիլի 4-ը։