Ռուսաստանում նախագահի ընտրության քվեարկության մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսը 17.03.2024 . Միջազգային
[ad_1]
Մարտի 15-ից Ռուսաստանում սկսվել է նախագահի ընտրության քվեարկությունը: Այն կընթանա 3 օր:
ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը և պետության գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը, որն ինքնաառաջադրված թեկնածու է:
Ռուսաստանի ԿԸՀ տվյալով՝ ընտրության մասնակցությունն այսօրվա դրությամբ գերազանցել է 50 տոկոսը: Հեռավար էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է մոտ 4,7 մլն ընտրող ՌԴ մարզերից, ևս ավելի քան 3 մլն-ը քվեարկել է Մոսկվայում:
ԿԸՀ անդամ Պավել Անդրեևը հայտնել է, որ արտերկրում՝ 41 երկրներում, արդեն վաղաժամ քվեարկել է 62 հազար ՌԴ քաղաքացի:
Քվեարկության առաջին արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի Կալինինգրադի ընտրատեղամասերի փակումից հետո: Ընտրության նախնական արդյունքները հայտնի կլինեն մարտի 18-ի օրվա առաջին կեսին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների կեսից ավելին, ապա ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուների կրկնակի քվեարկությունը տեղի կունենա 21 օր հետո:
[ad_2]