[ad_1]

Իսրայելի ռազմական գործողությունը Ռաֆահում աղետ կլինի, և մենք դրան չենք աջակցի, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

Նա հավելել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր վերջին այցի ժամանակ այդ մասին մտահոգությունները հայտնել է իսրայելցի պաշտոնյաներին։

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելն էլ ընդգծել է, որ Բայդենի վարչակազմը չի աջակցում Ռաֆահում ռազմական գործողությանը։

«Չպլանավորված գործողությունն այս շրջանում, որտեղ ապաստանել է ավելի քան 1 միլիոն մարդ, աղետ կլինի»,- ասել է Պատելը:

Գազայի հատվածում, որտեղ ապրում է ավելի քան 2,3 միլիոն մարդ, մոտ 1,9 միլիոն պաղեստինցի բռնի տեղահանվել է: Տեղահանվածների մեծ մասն ապաստանել է Ռաֆահ քաղաքում, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանին։

Նախքան տեղահանությունը 280000 բնակիչ ունեցող քաղաքում այժմ բնակվում է ավելի քան 1,2 միլիոն մարդ:

Իսրայելի պաշտպանության նախարար Գալանտը փետրվարի 1-ին Գազայի հատվածի Խան Յունիս շրջանում իսրայելական զորքերի ստուգայցի ժամանակ հայտարարել է, որ ցամաքային հարձակումները տեղափոխելու են Ռաֆահ քաղաք:

Փետրվարի 4-ի էլ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հստակ նշել է, որ Իսրայելը ցամաքային հարձակում է իրականացնելու Ռաֆահի վրա։

Մտահոգություն կա, որ Իսրայելի ցամաքային այդ գործողության ժամանակ խաղաղ բնակիչները չեն կարողանա ապաստան գտնել Գազայի հատվածում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

[ad_2]