Հակառակորդի զինուժի արկակոծության հետևանքով վիրավորված 2 զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր

Հակառակորդի զինուժի արկակոծության հետևանքով վիրավորված 2 զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով երեկ բեկորային վիրավորում ստացած  3 զինծառայողների առողջական  վիճակը  չի փոխվել, նրանցից երկուսի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում  ասացին Ստեփանակերտի զինվորական  հոսպիտալից:

«Գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- մանրամասնեցին հոսպիտալից:

Երկրորդ զինծառայողի մոտ, որի վիճակը ևս ծանր է գնահատվում, դրական  տեղաշարժ  չկա:

«Միացված են շնչառական ապարատին, 3-րդ զինծառայողի վիճակում էլ փոփոխություն չկա, նրա վիճակը երեկվանից գնահատվում է նորմալ, նրա վիրավորումը ոտքի շրջանից է»,– ասացին հոսպիտալից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացրել են  պատասխան գործողություններ:

Անի Գևորգյան