Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի քաղաքացիներին, կուսակցություններին և իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում հունիսի 16-ին հավաքվել Եվրոպայի հրապարակում
Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին, կուսակցություններին և իշխանությանպաշտոնյաներին հունիսի 16-ին հավաքվել Եվրոպայի հրապարակում,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նախագահը կոչ է արել քաղաքացիներին միասին ցույց տալ Եվրոպային, որ Վրաստանն ուզում է Եվրոպա։
«Ի՞նչ պետք է անենք այս օրհասական պահին և ինչ եմ առաջարկում։ Առաջին հերթին այն, ինչ առաջարկում եմ առաջին իսկ օրվանից, միասնությունն է։ Մենք այլ ելք չունենք: Նաև հունիսի 16-ին մենք առաջարկում եմ հավաքվել Եվրոպայի հրապարակում, բայց բոլորս, տեսնելու միմյանց և Եվրոպային ցույց տալու մեզ, մեր միասնությունը, մեր կամքը։ Դա լինելու է հասարակություն, բնակչություն, միասնաբար կանգնած, որտեղ բոլորը կլինեն սովորական քաղաքացիներ, ես, դուք և որևէ կուսակցության անդամներ, պետական պաշտոնյաները, բոլորը կգանք որպես հասարակ քաղաքացի։ Չեն լինելու ոչ խոսքեր, ոչ պաստառներ, ոչ հայտարարություններ, եթե որևէ մեկը երգել ցանկանա, կարող է երգել»,- ասել է Զուրաբիշվիլին։
Միաժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին ԵՄ անդամ երկրների դեսպաններին կոչ է արել գալ Եվրոպայի հրապարակ։
«Եթե մենք բոլորս 19:00-ին գանք Եվրոպայի հրապարակ, մեկ ժամ, ավելին պետք չէ, ես ուզում եմ կոչ անել ԵՄ դեսպանին, որ գա մեզ մոտ, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների դեսպաններին միանան մեզ։ Խնդրում եմ բոլոր կուսակցություններին, իշխանությանը, բոլորին, ովքեր եվրոպականության նպատակ ունեն, գան։ Մի կողմ թողեք մնացած բոլոր կարգախոսներն ու հակասությունները, միասին կանգնեք առանց խոսափողի։ Ես դիմում եմ իրավապահներին՝ ձեռնարկել անվտանգության բոլոր միջոցները»,- ասել է Զուրաբիշվիլին։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։