Երկրաշարժի էպիկենտրոնը կրկին գտնվել է Սամեբա գյուղի մոտ։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ։
Փետրվարի 13-ին Թբիլիսիի ժամանակով ժամը 22:25-ին Վրաստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ։
Դմանիսիի մունիցիպալիտետի Շախմարլո գյուղում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլուզվել է բնակելի շենքի պատը, մի քանի գյուղերի էլեկտրամատակարարումը կարճ ժամանակով ընդհատվել է։