Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի թարմացված տվյալների համաձայն 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտակայքում

Երկրաբանության ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի թարմացված տվյալների համաձայն՝ Վրաստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտակայքում։
«Թբիլիսիի ժամանակով ժամը 22:25-ին Սամեբա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։