Միայն Պուտինը կարող է հրադադարի վերաբերյալ որոշում կայացնել. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ:
«Ամեն ինչ կանենք, որ Պուտինի հետ հանդիպումը տեղի ունենա։ Միայն նա կարող է հրադադարի վերաբերյալ որոշում կայացնել»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հերքել է ռուսական կողմից հնչող հայտարարությունները, թե ինքը չի կարող բանակցել Պուտինի հետ՝ ավելի վաղ կատարված օրենսդրական փոփոխությունների պատճառով:
«Ինձնից բացի ոչ ոք չի կարող բանակցել Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և մեր օրակարգի շուրջ»,- շեշտել է նախագահը: Նա մանրամասնել է՝ Մոսկվայի հետ բանակցություններն արգելող հրամանագիրն ընդունվել է, որ ամեն մեկը չկարողանա դա անել:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականն էլ հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինից բացի որևէ մեկի հետ չի պատրաստվում բանակցել։