Վրաստանի ԿԳԵ նախարարությունը սահմանել է 2025-26 ուս-տարվա առաջին դասարանցիների գրանցման ժամկետները

Վրաստանի ԿԳԵ նախարարությունը սահմանել է 2025-26 ուս-տարվա առաջին դասարանցիների գրանցման ժամկետները: 2025 թվականից, ցանկության դեպքում, կարող են գրանցվել նաև այն երեխաները, որոնց 6 տարեկանը կլրանա մինչև դեկտեմբերի 31 ներառյալ։
I փուլ- 2025 թ-ի մարտի 10-ից մինչև մարտի 21-ը ներառյալ կարող են գրանցվել սահմանափակ կարողություն ունեցող երեխաները։
Առաջին փուլում գրանցված երեխաների փաստաթղթերը դպրոց կարելի է ներկայացնել մարտի 24-ից մինչև ապրիլի 30 ընկած ժամանակահատվածում։
Սահմանափակ կարողություն ունեցող է համարվում այն երեխան, ով ունի՝ ֆիզիկական սահմանաֆակում, մտավոր զարգացման խախտում, ուսման կարողության խախտում, զգայարանների (լսողություն կամ տեսողություն) զարգացման խախտում, խոսակցության զարգացման խախտում, վարքի և էմոցիոնալ խախտում, երկարաժամկետ հոսպիտալացման կարիք, աուտիզմի սպեքտր։
II փուլ— Այս փուլում գրանցվելն ու փաստաթղթերը դպրոց ներկայացնել հնարավոր է 2025թ․ մայիսի 2-ից մինչև մայիսի 20 ներառյալ։
Այս փուլում կարող են գրանցվել այն երեխաները՝
ա) ովքեր ունեն դպրոցում սովորող քույր կամ եղբայր,
բ)ում ծնողը աշխատում է տվյալ դպրոցում,
գ)որի ընտանիքից երկու կամ ավել աշակերտ է հաճախելու առաջին դասարան։
III փուլ— Համընդհանուր գրանցումն է, որը հնարավոր կլինի 2025 թ․ մայիս 22-ից հունիսի 17 ներառյալ։
Այս փուլում գրանցված երեխաների փաստաթղթերը դպրոց կարելի է ներկայացնել հունիսի 18-ից մինչև հունիսի 27 ընկած ժամանակահատվածում։
IV փուլ-Այս փուլում կարող են գրանցվել այն բոլոր երեխաները, ովքեր չեն հասցրել գրանցվել I , II և III փուլերում, կամ ուզում են փոխել գրանցումը որը հնարավոր կլինի հունիսի 30-ից մինչև հուլիսի 15 ընկած ժամանակահատվածում։
Գրանցումը իրականացվելու է Վրաստանի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքի registration.emis.ge. միջոցով։