Փլուզում՝ Թուրքիայի Քոնիա նահանգում․ փլատակներից երկու անձ է դուրս բերվել

Թուրքիայի Քոնիա նահանգում փրկարարները քանդված տան փլատակներից դուրս են բերել երկու անձի, հաղորդել է նահանգապետ Իբրահիմ Ակինը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի Քոնիա նահանգում չորսհարկանի տուն է փլուզվել, պատճառը հայտնի չէ։
Փրկարարների ջանքերն ուղղված են ենթադրաբար փլատակներում գտնվող հինգ մարդու փրկությանը։