Թրամփն ու Շոլցը քննարկել են Եվրոպայում անվտանգային քաղաքականության հետ կապված խնդիրները
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել: Գերմանական կողմի հաղորդագրության համաձայն՝ օրակարգում են եղել Եվրոպայում անվտանգային քաղաքականության հետ կապված խնդիրները։
«Նրանք համաձայնել են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շատ երկար է ձգվում, և կարևոր է հնարավորինս շուտ շարժվել արդար և կայուն խաղաղության ուղով»,- ասված է Գերմանիայի նախարարների կաբինետի հայտարարության մեջ:
Նշվում է, որ կանցլեր Շոլցը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու Ուկրաինային աջակցությունն այնքան, որքան անհրաժեշտ է։
Շոլցը և Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել նաև նոյեմբերին, պայմանավորվել աշխատել Եվրոպայում խաղաղության վերականգնման ուղղությամբ: