Նինոծմինդա-Հայաստան սահմանի հատվածում վերականգնվել է կցորդային և կիսակցորդային տրանսպորտի երթևեկությունը
Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-ից մինչև 112 կմ (Նինոծմինդա-Հայաստան սահման) հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է։ Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։