Հարավային Կորեայի քննիչները պահանջում են իմփիչմենթի ենթարկված նախագահին ներկայանալ հարցաքննության. AP

Հարավային Կորեայի քննիչները պահանջում են իմփիչմենթի ենթարկված նախագահին ներկայանալ հարցաքննության. AP


Հարավային Կորեայի՝ իմփիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սուկ Յոլը մերժել է հետաքննական մարմինների հարցումը՝ ներկայանալ հարցաքննության, կապված ռազմական դրության մասին իր կարճատև հրամանագրի հետ: Սահմանադրական դատարանը երկուշաբթի սկսել է իր առաջին նիստը Յունի գործով՝ որոշելու պաշտոնապես հեռացնել նրան, թե՞ վերականգնել պաշտոնում, գրում է Associated Press-ը:

Համատեղ քննչական խումբը, որը ներառում է ոստիկանությունը, հակակոռուպցիոն գործակալությունը և պաշտպանության նախարարությունը, հայտարարել է, որ ցանկանում է հարցաքննել Յունին՝ ապստամբության և իշխանության չարաշահման մեղադրանքով:

Երկուշաբթի թիմը փորձել է հարցումը փոխանցել Յունի գրասենյակի կամ նախագահի նստավայրի պաշտոնյաներին, սակայն նրանք հրաժարվել են ընդունել այն:

Յուն Սոկ Յոլը մեղադրվում է դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն հայտարարելով՝ ապստամբություն հրահրելու համար։ Հարավային Կորեայի նախագահը շաբաթ հեռացվել է իր պարտականություններից, քանի որ օրենսդիրները քվեարկել են նրա իմփիչմենթի օգտին: Կորեայի Հանրապետության Սահմանադրական դատարանը 180 օրվա ընթացքում պետք է որոշի՝ ուժի մեջ թողնել խորհրդարանի որոշումը, թե՞ ոչ։

Իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցության առաջնորդ Հան Դոնգ Հունը երկուշաբթի հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ նախագահ Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու քվեարկությունից հետո կուսակցության ներսում աճող տարաձայնությունների ֆոնին: