Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը՝ լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանի խորհրդարանը կգործի Վրաստանի բնակչության մեծամասնության ռացիոնալ կամքին համապատասխան և երրորդ ընթերցմամբ կընդունի նախագիծը, որը վճռորոշ դեր կխաղա դրսից պարտադրված բևեռացման դադարեցման գործում»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի խորհրդարանն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտար պետությունների ազդեցության թափանցիկության մասին օրենքը։ Խորհրդարանում այսօրվա լիագումար նիստում օրինագծի քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ, Թբիլիսիում շարունակվում են օրինագծի ընդունման դեմ բողոքի ակցիաները:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին