Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորականներին և սահմանապահներին դուրս բերել Հայաստանի որոշ շրջաններից, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրոք, պայմանների փոխվելու պատճառով Փաշինյանն ու Պուտինը համաձայնության են եկել այդ հարցում»,- ասել է նա և ճշտել, որ ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ գործընկերների հետ 1992 թվականի սեպտեմբերի 30-ի պայմանագրով իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պաշտպանության ծառայությունը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին