Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել: Այս մասին այսօր երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Այսօր Թբիլիսիի Քութայիսի, Բաթումի և Լուգար լաբորատորիաներում մենք փորձարկել ենք մինչև 35 նմուշ, և բոլոր փորձարկման արդյունքները, բարեբախտաբար, բացասական են», — ասաց Գամկրելիձեն: Միևնույն ժամանակ, նա ավելացրեց, որ մի քանի տասնյակ նմուշներ դեռևս հետազոտության փուլում են: