«Կրոկուսում» ահաբեկչության ժամանակ հայ երիտասարդ է մահացել` փորձելով փրկել մարդկանց

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի օր անց մահացել է տուժածներից մեկը` հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը։ Նա մահացել է հիվանդանոցում:

 

Նշվում է, որ նա «Կրոկուս» է եկել` արձագանքելով ընկերոջ խնդրանքին, մտել է շենք և օգնել մարդկանց տարհանվել։ Երիտասարդը մեծ քանակությամբ ծուխ է շնչել, նա իր բաճկոնը տվել է ուրիշներին` օգնելու համար, մնացել առանց բաճկոնի և մրսել է։

 

Երբ Ենգիբարյանը տուն է եկել, նրա ինքնազգացողությունը վատացել է, իսկ երկրորդ օրը կինը շտապօգնություն է կանչել։ Նա մահացել է հիվանդանոցում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին