«Georgian Airways»-ը թռիչքներ կիրականացնի Եվրոպայի 8 ուղղություններով |
Ապրիլից սկսած «Georgian Airways»-ը ուղիղ չվերթներ կիրականացնի Թբիլիսիից դեպի եվրոպական 8 ուղղություններ՝ Վիեննա, Փարիզ, Նիցցա, Ամստերդամ, Մյունխեն, Բեռլին, Միլան և Լառնակա։ Այս մասին տեղեկացնում է «Georgian Airways»-ը։
Սեփական տեղեկություններով՝ ավիաընկերությունն աշխատում է նաև դեպի Թել Ավիվ ամենօրյա չվերթների վերականգնման ուղղությամբ։ «Ուղիղ թռիչքներ կիրականացնեն «Բոինգ 737-700» և «Բոինգ 737-800» օդանավերը։
Նշենք, որ «Georgian Airways»-ը ցերեկային ժամերին ուղիղ չվերթներ է իրականացնում դեպի Եվրոպա, ինչը հատկապես հարմարավետ է ուղեւորների համար։ Ստուգման ուղեբեռը ներառված է ավիատոմսի ստանդարտ ուղեվարձի մեջ:
«Georgian Airways»-ը Վիեննա ուղիղ չվերթներ կիրականացնի շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի։ Շաբաթը երեք անգամ կիրականացվեն թռիչքներ դեպի Փարիզ (երեքշաբթի, ուրբաթ և կիրակի) և Նիցցա (երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ): Ամստերդամ թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ: «Georgian Airways»-ը թռիչքներ կիրականացնի դեպի Գերմանիայի քաղաքներ՝ դեպի Մյունխեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և կիրակի, և դեպի Բեռլին շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ։ Թռիչքները դեպի Միլան կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, ուրբաթ և կիրակի։ Թբիլիսիից Լառնակա ուղիղ չվերթներ կիրականացվեն ամեն օր։ Ամռանը նախատեսվում է ամենօրյա թռիչքներ իրականացնել նաև Թել-Ավիվի ուղղությամբ»,- ասվում է տեղեկատվության մեջ։