Անկարան չի ճանաչում Ղրիմի թերակղզու անօրինական բռնակցումը Ռուսաստանին. Թուրքիայի ԱԳՆ
 
                    «Ղրիմի թերակղզու անօրինական բռնակցումը չճանաչելու և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում Անկարայի դիրքորոշումն անփոփոխ է»,- ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
    «Մենք կշարունակենք ուշադիր հետևել Ղրիմում իրադարձությունների զարգացմանը, և գլխավորապես Ղրիմի թաթար թուրքերի վիճակին»,- ասված է հաղորդագրության մեջ:
    Գերատեսչությունում Ղրիմի միացումը Ռուսաստանին որակել են «բռնակցում, հավելել՝ դա միջազգային իրավունքի խախտում է:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին
 
                       
                       
                       
                      