Մոսկվան պատրաստ է բոլոր ծագող թեմաները Հայաստանի հետ լուծել հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային պայմաններում. Զախարովա

Մոսկվան պատրաստ է բոլոր ծագող թեմաները Հայաստանի հետ լուծել հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային պայմաններում. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմային:
«Հիմք ենք ընդունում այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի ՌԴ նախագահի հրավերը և կժամանի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի  նիստին: Այնտեղ հնարավոր է բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը»,- հայտարարել է Զախարովան։
«Մեր դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ասպեկտների վերաբերյալ մանրամասն ներկայացրել են և՛ Ռուսաստանի նախագահը, և՛ արտգործնախարարը։ Մոսկվայում, առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով, մշտապես պատրաստ են ծագող բոլոր թեմաները լուծել հանգիստ մասնագիտական և գործընկերային պայմաններում»,- նշել Է ՌԴ ԱԳՆ խոսնակը։