Մտադիր եմ ամենամոտ ժամանակներն այցելել Հայաստան. Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիս

Մտադիր եմ ամենամոտ ժամանակներն այցելել Հայաստան. Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիս

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը, ժամանելով ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, ասել է, որ Հունաստանը ողջունում է Անդրկովկասում ներկայումս ընթացող խաղաղ գործընթացը։
«Այսօր մենք հավաքվել ենք Արտաքին գործերի խորհրդում՝ հագեցած և կարևոր օրակարգով։ Սկսենք Հայաստանից և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններից։ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս տեղի ունեցող խաղաղ գործընթացը։
Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրվել է Արտաքին գործերի խորհուրդ՝ ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղության վերաբերյալ դիրքորոշումներ ներկայացնելու համար: Ես մանրամասն զրուցել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ և մտադիր եմ ամենամոտ ժամանակներն այցելել այդ երկիր, իսկ այսօր հնարավորություն կունենամ հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հոտ:
Պետք է ասեմ, որ ստացվող հաղորդագրություններն այնքան էլ հուսադրող չեն տարածաշրջանային և միջազգային այլ ճակատներում, մասնավորապես ՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում, որտեղ անհրաժեշտ է գործադրել ավելի ինտենսիվ ջանքեր կայուն խաղաղության հասնելու համար»: