ԵՄ վճռական է աջակցելու խաղաղության հասնելու ջանքերին. Ժոզեպ Բորել

ԵՄ վճռական է աջակցելու խաղաղության հասնելու ջանքերին. Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ ձերբակալվածներին ազատ արձակելու և այլ միջոցների վերաբերյալ:
«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին, ինչը կարևոր քաղաքական քայլ է:
Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և վճռական ենք աջակցելու այդ ջանքերին»,- գրել է Բորելը X-ի իր միկրոբլոգում։