Վրաստանի խորհրդարանի նախագահ դարձավ Արչիլ Տալակաձեն

Վրաստանի խորհրդարանի նոր նախագահ դարձավ «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչ Արչիլ Տալակաձեն:
Այսօրվա նիստում իր թեկնածության օգտին քվեարկեց 94 պատգամավոր:
Ընդդիմադիր խմբակցությունները` «Ազգային շարժում» եւ «Եվրոպական Վրաստան» բոյկոտել են քվեարկությունը:
Տալակվաձեն քվեարկության ավարտին շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին `իրենց աջակցության եւ վստահության համար:
«Ինձ համար մեծ պատասխանատվություն է վրացական խորհրդարանի նախագահ դառնալը», — ասել է Տալկվաձեն: