ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան՝ քննարկելու Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման ժամկետը. ТАСС

ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան՝ քննարկելու Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման ժամկետը. ТАСС

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման ժամկետը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հրադադարի մասին հայտարարության հիման վրա։ ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետը սահմանվել է համաձայնագրի ստորագրման պահից հինգ տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգմամբ՝ հաջորդ հինգ տարվա ժամկետով, եթե համաձայնագրի կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: