Մեկնարկել է Փաշինյանի եւ Ալիեւի առանձնազրույցը

News.am-Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում քիչ առաջ ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Այս պահին երկու երկրների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակում են առանձնազրույցի ձեւաչափով:
Նշենք, որ մինչ այս Փաշինյանն ու Ալիեւը շփումներ են ունեցել Մոսկվայում, Դուշանբեում եւ Դավոսում։